Եվրոպան դադարեցրել է PURL ծրագրի ֆինանսավորումը. Կիևը դեռ հույս ունի նոր օգնության վրա
Աշխարհ
Արևմտյան երկրները արդեն մեկ ամիս չեն կատարել ներդրումներ PURL («Prioritized Ukraine Requirements List»՝ «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցուցակ») ծրագրում՝ գրում է Страна.ua-ն։ Ծրագիրը գործարկվել էր հուլիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի նախաձեռնությամբ՝ ամերիկյան զենքի գնման համար։
Մինչ օրս PURL-ի հիմնական դոնորներն են եղել Նիդեռլանդները ($578 մլն), Գերմանիան ($500 մլն), Դանիա, Նորվեգիա ու Շվեդիա ($495 մլն միասին) և Կանադան ($500 մլն)։ Սակայն օգոստոսի 25-ից ֆինանսավորման ցուցակն այլևս չի թարմացվել, իսկ Կիևը շարունակում է հույս դնել նոր ներդրողների վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում են PURL-ի նոր՝ 5-րդից 10-րդ փաթեթների օգնությանը և սպասում են Բելգիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի միանալուն։ Նա ընդգծել է, որ ծրագիրը թույլ է տալիս ստանալ Patriot ԶՀՀ հրթիռներ և HIMARS համակարգերի զինամթերք ու հույս է հայտնել ամսական $1 միլիարդ հավելյալ օգնության։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից