Դեռահասները ծուղակ են գցել և ինքնադատաստան իրականացրել տղամարդու նկատմամբ
Հասարակություն
Լեհաստանի ոստիկանությունը հետաքննում է սեպտեմբերին Վրոցլավ քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում դեռահասների մի խումբ ինքնադատաստան է իրականացրել 23-ամյա ուկրաինացի տղամարդու նկատմամբ՝ նրան մեղադրելով պեդոֆիլիայի մեջ։ Այս մասին հայտնել է RMF24-ը։
Հետաքննության տվյալներով՝ դեռահասները սոցիալական ցանցում ստեղծել են կեղծ էջ՝ ներկայանալով որպես 16-ամյա աղջիկ և այդ կերպ հանդիպման վայր են կանչել տղամարդուն։ Երբ վերջինս եկել է, նրան դիմավորել է դեռահասների խումբը, որը ծեծել է նրան, սափրել գլուխը և դեմքին նկարել նացիստական նշաններ։ Դեպքը տեսանկարահանվել է՝ զոհին առավել նվաստացնելու նպատակով։
Ոստիկանությունը հայտարարել է, որ անկախ տղամարդու վարքի գնահատականից՝ ինքնադատաստանը անթույլատրելի է և քաղաքացիներին հորդորել է նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ