Կենսաթոշակները 3 000-ից 3 500 դրամով կբարձրանան. Արսեն Թորոսյան
Հասարակություն
ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, ով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե 2026 թվականին թոշակները կբարձրացնեն՝ շնորհիվ հետվճարի սահմանաչափերի վերանայման։
«Ես այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև՝ այսօր գործող 12 տոկոսի փոխարեն այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը միջինում բարձրացնելու է կենսաթոշակները մոտավորապես 3 000-ից 3 500 դրամի սահմաններում»,- ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ քաղաքացիները, ովքեր ստանում են նպաստ ու թոշակ, կարող են ինքնուրույն, կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ