ԶԱԷԿ-ում գրանցվել է վերջին երեք տարվա ամենաերկար «blackout»
Քաղաքական
Զապորոժյան ատոմային էլեկտրակայանում սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից 750 կՎ «Դնեպրովսկայա» արտաքին էներգագծի գնդակոծությունից հետո առաջացած անջատումը դարձել է վերջին երեք տարվա ամենաերկար բլեքաութը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԶԱԷԿ-ի հաղորդակցությունների տնօրեն Եվգենիա Յաշինան։
Նրա խոսքով՝ կայանը արդեն ութերորդ օրն է, ինչ աշխատում է դիզելային գեներատորներով, քանի որ վերականգնողական աշխատանքներն անհնար է իրականացնել շարունակվող գնդակոծությունների պատճառով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավիճակը ԶԱԷԿ-ում գնահատել էր որպես կրիտիկական՝ ընդգծելով, որ ոչ գեներատորները, ոչ էլ կայանը նախատեսված չեն այսքան երկար ժամանակ արտակարգ ռեժիմով գործելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու