Թրամփին դատի են տվել․ Axios
ԱՄՆ
Կալիֆորնիա և Օրեգոն նահանգները դատի են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որպեսզի թույլ չտան «Ոսկե նահանգից» Ազգային գվարդիայի 200 զինվորների ուղարկել Պորտլենդ: Այս մասին հայտնում է Axios-ը։
«Չնայած այս միանշանակ որոշմանը, Կալիֆորնիայի ազգային գվարդիայի 100 դաշնային զինծառայողներ ուղարկվել են Օրեգոն», - ասել է Բիվեր նահանգի գլխավոր դատախազ Դեն Ռեյֆիլդը: Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի գործողությունները դատարանի որոշումը շրջանցելու ուղղակի փորձ են:
Նա նաև նշել է՝ Պորտլենդին ոչ միայն պետք չէ այդ միջամտությունը, այլև նախագահը չարաշահում է իր իշխանությունը Կալիֆորնիայի ազգային գվարդիայի նկատմամբ, քանի որ պարտավորվել է օգտագործել դրա հնարավորությունները նահանգի անվտանգությունն ապահովելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան