Լավ սկիզբ, լայն կոնսոլիդացիա. «Պատիվ ունեմ»-ը ներկայացրեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը
Քաղաքական
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ հայտարարության տեքստը, որի վերաբերյալ նաև ԱԺ լսումներ է իրականացվել, որևէ փոփոխության չի ենթարկվել։ Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարաքաղաքական միավորումների կողմից ստացել է լայն կոնսոլիդացիա։ «Վերջին շրջանում ընդդիմադիրների նման լայն կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ինչը կարող ենք անվանել լավ սկիզբ»,-ասաց նա։
Մամիջանյանն ընդգծեց, որ սա իմպիչմենտի գործընթացը չէ, այլ հայտարարություն է, որտեղ արձանագրված են ներքաղաքական անվտանգային խնդիրները։ Իպիչմենտի գործընթացը իր հունով է գնում և սրանք տարբեր գործընթացներ են»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից