Զրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտ Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն Քոչարյան ՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկում Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան 

Քաղաքացու եկամուտների հայտարագիրը որոշ դեպքերում ավտոմատ լրացված կհամարվի. նոր կարգավորում

Հասարակություն

Այն քաղաքացիները, որոնք Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, ապա կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ:

Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:

Նոր նախագիծը մշակել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կառավարության հետ համատեղ:Նախագծի վերաբերյալ մանրամասներ է հայտնել խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Պատրաստվում ենք էապես պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն ու գործընթացը»,-նշել է պատգամավորը: Գործող կարգավորմամբ՝ աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ մուտք գործեն եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ և լրացնեն հայտարարագիրը: Երբ քաղաքացին մուտք է գործում համակարգ, տեսնում է այնտեղ ինքնաշխատ լրացված որոշակի տողեր:

Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որը ՊԵԿ-ն ունի, օրինակ՝ աշխատավարձը, արդեն լրացված է լինում: Եթե քաղաքացին տեսնում է, որ կա տեղեկատվություն, որ պետք է ավելացնել, ապա ավելացնում է ու հաստատում հայտարարագիրը:

Եթե համաձայն է բոլոր տվյալների հետ և գտնում է, որ ավելացնելու բան չկա, ուղղակի հաստատում է և դուրս գալիս համակարգից:

«Մենք այժմ որոշակի փոփոխություն ենք կատարում այդ տրամաբանության մեջ: Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի ինքը որևէ այլ եկամուտ չունի և փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է անգամ մուտք չգործել այդ համակարգ: Եվ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված ու հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել:

Այսինքն՝ այս դեպքում չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի»,-ասաց Թունյանը:  Քանի որ հայտարարագրերը ՊԵԿ-ն ինքնաշխատ է լրացնելու, ավելացնում են ՊԵԿ-ի գործիքակազմը և ավելի շատ ինֆորմացիա ստանալու հնարավորություն տալիս: Իսկ այն քաղաքացինեի համար, որոնք ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ ու կլրացնեն հայտարարագիրը, լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի:

Այսինքն՝ եթե քաղաքացին իր համաձայնությունը համակարգում տա, ապա ՊԵԿ-ը կարող է տվյալ քաղաքացու ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ և ինքնաշխատ լրացնել:

«Սա արվում է մարդկանց կյանքը հեշտացնելու համար: Մենք պատժիչ տրամաբանությունից անցնում ենք մոտիվացիոն տրամաբանությանը, որովհետև հայտարարագիր չլրացնելու համար փաստացի պատասխանատվություն չի լինում, որովհետև նման դեպքեր էլ չեն լինում: Բայց քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն՝ կրթության և առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի և գոնե կհաստատի այդ հայտարարագիրը»,-ասաց Թունյանը:

ՔՊ-ն մտադիր է նախագիծն ընդունել արտահերթ ռեժիմով, որ այն ընդունված լինի մինչև նոյեմբերի 1-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետԵրկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելը
Ամենադիտված