ԱՄՆ-ում «շաթդաունը» կարող է ձգվել շաբաթներով․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը կարող է ձգվել շաբաթներով, հաղորդում Է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Հնարավոր է՝ կառավարության աշխատանքի այս կասեցումը ձգձգվի շաբաթներով, այլ ոչ թե օրերով։ Երկու կողմերն էլ խրվել են դիմակայության մեջ, և փոխզիջման մասին խոսք գրեթե չկա», - հայտարարել Է Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի նախկին մամուլի քարտուղար Էնդրյու Կոնեշուսկին։
Նշվում է՝ առայժմ Հանրապետականները հույս ունեն՝ իրենց դեմոկրատ ընդդիմախոսները կհանձնվեն: «Ես կարող եմ երկու կուսակցություններից ժամանակավոր համաձայնություն ակնկալել մինչև հոկտեմբերի վերջ», - կարծիք է հայտնել Կալիֆորնիա նահանգից բարձրաստիճան պաշտոնյա Ջեֆ Լին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան