Արմենակյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Երևանի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։
Իրականացվում են տարհանման աշխատանքներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։


















































Ամենադիտված
30 ժամ որոնողական աշխատանքներից հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին