Արեստովիչը պնդում է՝ ԱՄՆ-ն ունի կոմպրոմատ Զելենսկու դեմ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի կոմպրոմատ Վլադիմիր Զելենսկու դեմ։ Նրա խոսքով՝ հետաքննությունը վարել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը։ Արեստովիչը այդ մասին խոսել է Կսենիա Սոբչակի հետ YouTube-ի հարցազրույցում՝ նշելով, որ վստահ է իր տեղեկատվության իսկության մեջ։
Նրա խոսքով՝ հետաքննության շրջանակում հիշատակվում է «կարտոնային մայդանը»՝ կապված Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի լիազորությունների սահմանափակման դեմ բողոքի ակցիաների հետ։ Արեստովիչը նաև նշել է Տիմուր Մինդիչի անունը՝ ներկայացնելով նրան որպես Զելենսկու «ոչ պաշտոնական դրամապանակներից» մեկը։ Մինդիչն այժմ գտնվում է արտերկրում, մինչդեռ նրա գործունեությունը հետաքննում է Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն։
Արեստովիչը հիշեցրել է, որ այս ամառ Զելենսկուն եվրոպական մամուլը անվանել էր կոռումպացված։ Նա նաև հավելել է, որ եթե ինքն լիներ Ուկրաինայի նախագահը, առաջին քայլով կգնա Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից