«Նաիրի» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցային համալիրի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր քաղաքացիների կողմից նշված հյուրանոցային համալիրից դուրս բերված մի քանի քաղաքացիների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել