ՄաքԳրեգորը որակազրկվել է 18 ամսով
Սպորտ
Ultimate Fighting Championship (UFC) մարտիկ Կոնոր ՄաքԳրեգորը որակազրկվել է 18 ամսով՝ հակադոպինգային քաղաքականությունը խախտելու համար, հայտնում է Championship-ը՝ վկայակոչելով USADA-ի մամուլի ծառայությանը։
2024 թվականին ՄաքԳրեգորը երեք անգամ չի ներկայացրել իր գտնվելու վայրը, ինչի պատճառով տեսուչները չեն կարողացել նրանից վերցնել կենսանյութի նմուշ, ինչը համարվում է խախտում։
Երկամյա որակազրկումը կրճատվել է մինչև մեկուկես տարի՝ հաշվի առնելով, որ ՄաքԳրեգորը ակտիվորեն համագործակցել է հետաքննության ընթացքում։
2025 թվականի մարտին ՄաքԳրեգորը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել նոյեմբերին կայանալիք ընտրություններին։ Հայտնի է, որ մարտիկը կոշտ դիրքորոշում ունի միգրանտների նկատմամբ Իռլանդիայում և վերջերս նույնիսկ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ այդ թեմայով։ Հանդիպման ընթացքում նա քննադատել է իր երկրի կառավարությանը՝ ապօրինի միգրացիան խրախուսելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան