Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Չեխիայի հետ
Սպորտ
Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլը։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:
Բոլոր չորս խաղերում գրանցվեց ոչ-ոքի: Այսօր խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը։
Կանանց հավաքականը այսօր մրցեց Լեհաստանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվեց Լեհաստանի օգտին՝ 3:1 հաշվով:
4-րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Իսրայելի հավաքականի հետ։
Խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան