Մասկի նոր ստարտափում խոշոր ներդրումներ են արվել․ Bloomberg
ԱՄՆ
Իլոն Մասկի արհեստական բանականության (AI) զարգացման նախագիծը՝ xAI-ը, ներգրավել է մինչև 20 միլիարդ դոլարի ֆինանսավորում, այդ թվում՝ 2 միլիարդ դոլար` չիպեր արտադրող Nvidia-ից, հաղորդում է Bloomberg-ը:
«Իլոն Մասկի արհեստական բանականության ստարտափ xAI-ն ավելի շատ ֆինանսավորում է ներգրավել, քան նախատեսված էր սկզբում՝ ապահովելով այնպիսի աջակցություն, ինչպիսին է Nvidia-ն», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ միջոցները կօգտագործվեն ընկերության ամենամեծ տվյալների կենտրոնի՝ Colossus 2-ի համար չիպեր գնելու համար, որը գտնվում է Մեմֆիսում։ Ներդրումը ներառում է 7,5 միլիարդ դոլարի սեփական կապիտալ և մինչև 12,5 միլիարդ դոլարի պարտք։ Ֆինանսավորումը կկատարվի հատուկ նշանակության կազմակերպության կողմից, որը կգնի Nvidia պրոցեսորներ և 5 տարով վարձակալությամբ դրանք կտրամադրի xAI-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան