Հայկ Մարտիրոսյանի վաստակած միավորը Հայաստանի թիմին փրկեց պարտությունից
Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց ռումինացիների հետ Եվրոպայի թիմային առաջնությունում։
Բաթումիում անցկացվող մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի թիմից Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեցին կեսական միավոր։ Արամ Հակոբյանը պարտվեց։ Վերջին պարտիան ավարտեց երրորդ համար Հայկ Մարտիրոսյանը, որը հասավ հաղթանակի։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 2,5:1,5 հաշվով հաղթել էր Լիտվային, հաջորդ երկու տուրերում ոչ ոքի խաղացել Խորվաթիայի եւ Չեխիայի հետ։
Առաջատարը չորս հաղթանակ տարած Սերբիան է։ Հայաստանը 5 միավորով ընթացիկ 14-րդ տեղում է։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 9 տուր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան