Այժմ մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ․ Չեֆերին
Սպորտ
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նորից դեմ է արտահայտվել Սուպերլիգայի ստեղծման գաղափարին, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Եվրոպան նոր նշաձողեր է սահմանում համաշխարհային ֆուտբոլում: Մենք անցել ենք համավարակի, ֆինանսական ճգնաժամի ու բազմաթիվ արհավիրքների միջով, բայց կանգուն ենք մնացել: Եվրոպական ֆուտբոլի ոգին գլադիատորական է: Մենք տղամարդկություն դրսևորեցինք, երբ որոշեցինք փոխել մրցաշարերի ձևաչափը: Սուպերլիգա չի լինելու, մենք երբեք 12 ակումբի համար նոր մրցաշար չենք ստեղծելու, ֆուտբոլը բոլորի ներգրավվածության համար է: Այժմ մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ», – ընդգծել է Չեֆերինը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան