Ի՞նչ անեն «Նուբարաշեն» ու «Վարդաշեն» ՔԿՀ-ների կալանավորները․ նրանք զրկվել են ազատությունից, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից․ Մելիքյան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աղբավայրի հրդեհի հոտը քաղաքի կենտրոնում շատ հստակ է զգացվում։ Բա պատկերացնու՞մ եք՝ ոնց է զգացվելու Նուբարաշենում ու Էրեբունիում։ Ընդ որում, այնտեղ բնակվող որոշ մարդիկ գոնե կարող են ինչ-որ ձև գտնել ու մի քանի օրով հեռանան իրենց տներից։ Բա «Նուբարաշեն» ու «Վարդաշեն» ՔԿՀ-ների կալանավորնե՞րը։ Էդ մարդիկ դատարանի որոշմամբ զրկվել են ազատությունի՛ց, այլ ոչ թե մաքուր օդ շնչելու իրավունքից։
ՀԳ. Ավինյան Տիկոն պնդում է, որ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում: Եթե դա այդպես է, ապա պետք է խստորեն պատժել։ Բայց եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն՝ իր գործը հերթական անգամ տապալելու ու, պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, խալխին մեղադրելու համար»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru