Ինչպես հասկանալ՝ արդյոք բջջային հեռախոսի միջոցով Ձեզ լրտեսում են
Այլ
Կան նշաններ, որոնք հուշում են, որ գաջեթը գաղտնի լրտեսում է իր տիրոջը, «Փրայմ» լրատվական գործակալությանն ասել է Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը։
Նա նշել է, որ դրան նպաստում են խոսափողի ու տեսախցիկի օգտագործման թույլտվությունները, որոնք օգտատերերը տրամադրում են նույնիսկ այն ծրագրերին, որոնց կարիքը չկա։ Փորձագետը բացատրել է, որ, օրինակ, բանկային և խաղային հավելվածները, որոնք առանց տեսախցիկի էլ աշխատում են, երբեմն միանում են դրանց։
Ըստ Տիմոֆեևի՝ հսկողության կամ վիրուսի ամենահավանական նշանը ցանկացած գործառույթի կատարման, ինչպես նաև ընդհանուր սարքի աշխատանքի դանդաղումն է։
Հաճախակի, անհասկանալի կախումները նույնպես կարող են լինել նախազգուշացնող նշան։ «Եթե տեսախցիկի լույսը ինքնուրույն միանում է, ապա այն ակնհայտորեն գործում է ձեր կամքին հակառակ», - հավելել է փորձագետը։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել