ԱՄՆ-ն Եգիպտոսում «Խաղաղության գագաթնաժողովին» հրավիրել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին․ ԶԼՄ
ԱՄՆ-ն հրավիրել է նաև Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին՝ Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին» մասնակցելու համար, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Ըստ նրա, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Գազայի հարցով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ Շարմ էլ Շեյխում։
«ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է հրավիրված երկրների ցանկը՝ ներառելով Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան և Սալվադորը։ Ըստ մեկ այլ աղբյուրի, հրավիրվել է նաև Իրանը», — նշել է Ռավիդը։
Նա հավելել է, որ Իսրայելը չի մասնակցելու գագաթնաժողովին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար