Մեծ Բրիտանիան մի քանի տասնայկ միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Գազային
Աշխարհ
Մեծ Բրիտանիան 27 մլն դոլարի օգնության փաթեթ կտրամադրի Գազայի հատվածում ջրի, սանիտարական և հիգիենիկ ծառայությունների հասանելիության ապահովման համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում Է Reuters-ը։
Կառավարությունում նաև նշել են, որ ֆինանսավորումը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Պարենի համաշխարհային ծրագրի և փախստականների հարցերով նորվեգական խորհրդի միջոցով: Օգնությունն ուղղված է նրանց, ովքեր տառապում են սովից և հիվանդություններից:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան Գազայի վերականգնման հարցերով եռօրյա գագաթնաժողով կանցկացնի, որին կմասնակցեն կառավարությունների, մասնավոր հատվածի և զարգացման ֆինանսական ինստիտուտների, մասնավորապես՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան