Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը
Քաղաքական
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կրկին առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանի թեկնածությունը, ում լիազորությունների ժամկետը՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ, լրացել էր 2025 թվականի հոկտեմբերի 4-ին:
Նշենք, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազական առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը:
Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ նիստի 39 մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:
Քվեարկությունից հետո հրապարակվել են արդյունքները. Կորյուն Սերոբյանը կրկին ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 39 կողմ ձայնով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)