20-ամյա վարորդը «Infiniti»-ով բախվել է երկաթե ցանկապատի ձողերին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե տաղավարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել