Թրամփը նշել է իր գլխավոր ձեռքբերումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործարքն անվանել է «կարևորագույն գործ, որին ինքը երբևէ մասնակցել է»: Այս մասին նա հայտարարել Է Իսրայելի ճանապարհին Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ շփման ժամանակ, փոխանցում է Axios-ը։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել իսրայելցի ժողովրդին իր խոսքում, Թրամփը պատասխանել է. «Սեր և հավերժ խաղաղություն»:
Նշվում է, որ Իսրայել կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհանդիպի պատանդների ընտանիքների և երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան