58-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց պահում. նա ձերբակալվել է
Հասարակություն
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 58-ամյա բնակիչը Հակոբյան փողոցում գտնվող իր ավտոտնակում լաբորատոր եղանակով կանեփ է աճեցնում և պահում է թմրանյութ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հոկտեմբերի 10-ին Զաքարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել են կանեփի բույսեր և 300 գրամից ավելի կանեփանման չորացված-մանրացված զանգված։
58-ամյա վանաձորցին ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքնություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)