ԱՄՆ-ում մարդաշատ բարերից մեկում կրակոցներ են հնչել․ 4 մարդ զոհվել է, առնվազն 20-ը՝ վիրավորվել
ԱՄՆ
Հարավային Կարոլինայի Բոֆորտ շրջանի լեփ-լեցուն բարում տեղի ունեցած կրակոցների հետևանքով՝ առնվազն 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ն։
Լրագրողների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ Սուրբ Հեղինե կղզու հայտնի բարում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, սակայն որոշ պահի ներսում կրակոցներ են լսվել։ Արդյունքում՝ հաճախորդներն ու անձնակազմը ստիպված են եղել ապաստան գտնել մոտակա հաստատություններում։
«Առնվազն 20 [մարդ] վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ», - հայտնել է Բոֆորտ շրջանի շերիֆի գրասենյակը։
Նրանք ընդգծել են, որ ևս չորս մարդու չի հաջողվել փրկվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան