Կնեսետում Թրամփի ելույթը փորձեցին ընդհատել․ երկու իսրայելցի պատգամավոր հեռացվել է դահլիճից
ԱՄՆ
Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, սկանդալ է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի ելույթի ընթացքում։ Երկու պատգամավոր փորձել են ընդհատել ԱՄՆ նախագահի խոսքը և արտաքսվել են դահլիճից։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը։
«Հադաշ-Թաալ» կուսակցության ղեկավար Այման Ուդան բարձրացրել է պաստառ՝ կոչ անելով ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Նրան անմիջապես զրկել են նիստին մասնակցելու իրավունքից։ Մյուս պատգամավոր Օֆեր Կասիֆն էլ փորձել է ցուցադրել պաղեստինամետ պաստառ և նույն կերպ ստիպված է եղել լքել դահլիճը։
Դեպքից հետո Թրամփը, պահը օգտագործելով հումորով, հայտարարել է․ «Շատ արդյունավետ միջամտություն էր»։ Նա շարունակել է իր խոսքը՝ շեշտելով, որ Ուկրաինայի հակամարտությունը «շատ ավելի պարզ խնդիր է», քան Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան