Գիտնականները բացահայտել են COVID-19-ի անսպասելի ազդեցությունը տղամարդկանց սերմնահեղուկի վրա
Հասարակություն
Cell Reports Medicine ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ COVID-19 վարակը կարող է ազդել տղամարդու ապագա երեխաների հոգեկան առողջության վրա։ Կանադայի Մակգիլի և Կվեբեկի համալսարանների գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո փոփոխվում է սերմնահեղուկի ՌՆԹ-ի կառուցվածքը՝ հատկապես այն փոքր նեկոդավորող մոլեկուլները, որոնք մասնակցում են գեների կարգավորմանը։
Փորձերի ընթացքում գիտնականները այդ փոփոխված մոլեկուլները ներարկել են բեղմնավորված բջիջների մեջ և նկատել, որ ծնված մկների մոտ ի հայտ են եկել նույն վարքային փոփոխությունները, ինչ կորոնավիրուսով վարակված հայրերի սերնդի մոտ՝ անհանգստություն և ուղեղի գործունեության խանգարումներ։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ COVID-19-ը կարող է առաջացնել էպիգենետիկ փոփոխություններ, որոնք փոխանցվում են հաջորդ սերնդին։ Նրանց նպատակն է այժմ ուսումնասիրել՝ արդյոք նման ազդեցություն նկատվում է նաև մարդկանց մոտ և որքան ժամանակ է այն պահպանվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)