Ֆրանսիայում ընդդիմությունը նոր կառավարությանը անվստահություն հայտնելու բանաձև կներկայացնի
Աշխարհ
Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին, Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը անվստահության բանաձև կներկայացնի Ֆրանսիայի նոր կառավարությանը: Այս մասին «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է X սոցիալական ցանցում:
«Ինչպես մենք մի քանի օր է՝ հայտարարում ենք, կառավարությանը անվստահություն կհայտարարեն «Ազգային միավորումը» և մեր դաշնակիցները «Հանրապետության համար աջերի միությունից»: Վաղը մենք անվստահության հայց կներկայացնենք», - գրել է քաղաքական գործիչը:
Նա կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անհապաղ լուծարել Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը)՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Լը Պենի խոսքով՝ երկրի քաղաքացիները պետք է իրենց խոսքն ասեն և ընտրեն նոր մեծամասնություն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան