Եթե այստեղ լինեին ընդդիմադիր պատգամավորներ, կգնային, կասեին Ռուբինյանին՝ ո՞նց չես ընդունում քաղաքացուն․ Էդգար Ղազարյան
Քաղաքական
Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ չի ընդունել ԱԺ այցելած հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։
«Այլ քաղաքացիների ընդունում է, ինձ՝ ոչ։ Չի էլ վախենում հայտարարել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերում և չի ընդունում՝ իմ քաղաքական հայացքների համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը կոչով դիմել է ընդդիմադիր պատգամավորներին և հայտնել, որ վաղն էլ է ժամը 11-ին գալու ԱԺ․ «Հիմա Ռուբինյանն էնտեղ վերընկած է, բայց ինձ չի ընդունում, ակնհայտ արհամարհանք է ցուցաբերում։ Եթե այստեղ լինեին ընդդիմադիր 30-34 պատգամավորներ, կգնային, կասեին՝ ո՞նց չես ընդունում քաղաքացուն, Ղազարյանը կարգ է խատե՞լ, ի՞նչ ես ասում, որ չես ընդունում»,- նշել է Ղազարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)