Դեղին վտանգ․ Իռլանդացիները զգուշորեն են մոտենում Հայաստանի դեմ խաղին
Սպորտ
Իռլանդական հեղինակավոր պարբերականներից մեկը անդրադարձել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը ընդգծելով տանտերերի խաղային առաջընթացը։
«Իռլանդիայի խաղաոճն ու կառուցվածքը Պորտուգալիայի դեմ խաղում մեծ առաջընթաց էին Երևանում եղած անկարգությունների համեմատ։ Վեց իռլանդացի ֆուտբոլիստներ մեկ դեղին քարտի դեպքում բաց կթողնեն Պորտուգալիայի հետ հանդիպումը, որը հաջորդ ամիս կկայանա Դուբլինում: Նրանք են Կաոիմհին Քելեհերը, Նեյթան Քոլինզը, Ռայան Մենինգը, Ֆեստի Էբոսելեն, Ջեյսոն Մոլումբին և Էվան Ֆերգյուսոնը։
Ջոշ Քալենն արդեն որակազրկված է վաղը երեկոյան Հայաստանի դեմ խաղում, իսկ Ջեյսոն Նայթի և Բոսուն Լավալի վնասվածքների պատճառով մարզիչ Հալգրիմսոնի ընտրության հնարավորությունները կենտրոնական կիսապաշտպանությունում սահմանափակ են։
Չնայած շաբաթ օրը Բուդապեշտում 0-2 հաշվով կրած պարտությանը, Հայաստանը կազմակերպված ֆուբոլ էր խաղում և ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր ստեղծում Հունգարիայի համար։ Իռլանդացի երկրպագուները նախկինում էլ են տեսել այս սցենարը»,- նշված է irishexaminer-ի հոդվածում։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի Իռլանդիա–Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով՝ 22։45-ին։
Աղբյուրը՝ Armsport.am:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան