Դատախազությունը պահանջել է վեց տարվա ազատազրկում սկանդալային բլոգեր Արեգ Շչեպիխինի համար
Հասարակություն
Մոսկվայում պետական մեղադրողը պահանջել է վեց տարվա ազատազրկում ռուս բլոգեր Արեգ Շչեպիխինի համար, որը ներառված է Ռոսֆինմոնիտորինգի «ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում»։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости»-ը։
Բացի ազատազրկումից, դատախազը պահանջել է նաև 200 ժամ պարտադիր հասարակական աշխատանք և չորս տարով արգելք՝ կայքերի ադմինիստրացման վրա։ Շչեպիխինը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հրապարակեց իսլամի դեմ վիրավորական տեսանյութեր, ինչից հետո հունիսի 3-ին անհայտ անձինք նրան առևանգեցին Մոսկվայի Յարոսլավյան կայարանում։
Բլոգերը հետագայում ազատ է արձակվել, իսկ առևանգությանը մասնակցած անձինք ձերբակալվել են։ Այնուամենայնիվ, Շչեպիխինը շուտով կրկին կալանավորվեց՝ «ծայրահեղական կոչերի և ազգային թշնամանք հրահրելու» հոդվածներով։ Նախկինում դատարանը արդեն երկարաձգել էր նրա կալանքը ևս կես տարով՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)