«Բարսելոնան» Լևանդովսկիին նոր պայմանագիր չի առաջարկի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, հաղորդում է Diario Sport-ը:
37-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Ակումբում կարծում են, որ Լևանդովսկին այլևս չի կարող մրցակիցների վրա կիրառել այն բարձր ճնշումը, որը պահանջում է «Բարսելոնայի» խաղաոճը։
Իսպանիայի չեմպիոնը կփորձի ձեռք բերել «Լևանտեի» 21-ամյա հարձակվող Էտ Էյոնգի տրանսֆերային իրավունքը: «Բարսելոնայում» փորձում են հիմնական կազմում տեղ գտնելու համար լուրջ մրցակցություն ստեղծել «9» համարի դիրքում Էյոնգի ու Ֆերան Տոռեսի միջև:
Լևանդովսկին 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս կատալոնական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 9 խաղի, խփել 4 գոլ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար