ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրն ընդլայնվում է՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։

Այսօր տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը, FAST-ի համահիմնադիր, գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ծրագրի շահառու դպրոցականներ, ուսուցիչներ:

Միջոցառման շրջանակում ամփոփվել են 2023 թ.-ից ՀՀ ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի 2-րդ տարվա արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են ընդլայնման ուղղությունները: 2025/2026 ուսումնական տարում ծրագրում արդեն ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերի 19 քաղաքների 26 դպրոցների շուրջ 1000 սովորողներ, այն դեպքում, երբ 2024/2025 ուստարում ծրագրում ընդգրկված էին 15 դպրոցների ավելի քան 600 աշակերտներ: Ակնկալվում է, որ հաջորդ՝ 2026-2027 ուսումնական տարում, «ԱԲ սերունդ» ծրագրում կընդգրկեն մինչև 45 դպրոցներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի ընդլայնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ծրագրի մեկնարկից առաջ դժվար էր պատկերացնել դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ առարկաների ներդրումը։

«Արդեն հազարից ավելի սովորողեր ծրագրի շահառու են․ սա մեծ ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել FAST հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շատ կարևոր է, որ գաղափարները, որոնք ծնվում են նախագծային մակարդակում, իրականություն դառնան դպրոցներում»,- նշել է նախարարը և ընդգծել՝ ծրագրի այս փուլի ընդլայնումը նախատեսվում էր 2026 թվականին, բայց համատեղ ջանքերով այն իրականացվել է ավելի վաղ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցների ուսուցիչներին՝ համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ առանց նրանց ջանքերի ծրագրի հաջողությունը անհնարին կլիներ։ ԿԳՄՍ նախարարը, որպես «ԱԲ սերունդ» ծրագրի կարևոր հաջողություն, ընդգծել է միջազգային հարթակներում Հայաստանի փորձառությամբ կիսվելու հնարավորությունը. «Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում։ Սա վկայում է ԿԳՄՍՆ-ի և FAST-ի համագործակցության օրինակելի մոդելի մասին։ Պետությունը պետք է կարողանա լսել համարձակ ու նորարար գաղափարները և դրանք դարձնել համակարգային փոփոխությունների մաս։ Այսօր մենք դա անում ենք՝ համատեղ ուժերով»։

ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը: Այս համատեքստում նա անդրադարձել է կրթական արտադրանքներին, որոնք ճանաչելի են և փոխառնելի այլ երկրների համար։

«Հաջորդ շաբաթ քննարկելու ենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը մեր մյուս հավակնոտ նախաձեռնությունն է բարձրագույն կրթության և հետազոտության նոր որակի և մրցունակության բարձրացման ճանապարհին: Այս բոլոր աշխատանքները ցույց են տալիս մեր պետության ընդգծված առաջնահերթությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառման շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության կրթությունը և նորարարության ուղիները՝ առաջընթացի հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ համակարգային փոփոխությունները պահանջում են հետևողական պատրաստություն և աջակցություն. «Փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ ինքնաբերաբար։ Անհրաժեշտ է հստակ պլանավորում և պատրաստված համակարգ։ Ուստի մեծ նշանակություն ունի ուսուցիչների վերապատրաստումը և փորձի փոխանակումը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն ներդնել նոր մոտեցումներն ուսումնական գործընթացում»։

ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ համատեղ ծրագրի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հասանելիությունն է։

«Մենք պատասխանատու ենք մեր բոլոր երեխաների առաջ և պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի մրցունակ կրթությունը, որը կօգնի նրան լուծել իր առօրյա խնդիրները, գտնել պատասխաններ համայնքի և կյանքի մարտահրավերներին»,- ընդգծել է նախարարը՝ շեշտելով, որ դպրոցականների ներկայացրած նախագծերը «ԱԲ սերունդ» ծրագրի հաջողվածության լավագույն ապացույցն են։

Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շահառու դպրոցականները: Անդրադարձ է եղել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 2-9-ն անցկացված արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) հայ դպրոցականների գրանցած հաջողություններին: Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյանը և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։ Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել են «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել դպրոցականների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված