Զելենսկին քննադատել է Օդեսայի ղեկավարությանը՝ էներգետիկայի ոլորտում թույլ տված սխալների համար
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում խիստ քննադատել է Օդեսայի և Օդեսայի մարզի ղեկավարությանը՝ էներգետիկ համակարգի պաշտպանության և վերականգնման հարցերում թույլ տված սխալների համար։
«Ամենաբարդ իրավիճակը էներգետիկայի ոլորտում պահպանվում է ճակատային համայնքներում և Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող տարածքներում։ Առանձին անդրադարձանք Օդեսայի և մարզի վերականգնման աշխատանքներին՝ տեղական ղեկավարների բազմաթիվ սխալների պատճառով», — նշել է Զելենսկին։
Նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ սխալների մասին է խոսքը։ Քննադատությունը հնչել է այն ժամանակ, երբ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են զրկել իրեն քաղաքացիությունից։ Տրուխանովը հերքել է լուրերը Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին՝ դրանք որակելով «ֆեյք և քաղաքական պրովոկացիա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)