Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ Վաշինգտոնում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված է իր հանդիպումը ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն։
«Այս շաբաթ կհանդիպեմ Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ», — ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ քննարկվելու են քայլեր, որոնք կարող են նպաստել Ուկրաինա–Ռուսաստան հակամարտության ավարտին։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ քննարկել է Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումը Կիևին՝ որպես ճնշման միջոց Մոսկվայի վրա, և հավելել էր, որ Ռուսաստանը «վախենում է նման որոշման հետևանքներից»։

















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու