ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Զերծ մնալ շահարկումներից. «Իմ քայլը» հիմնադրամը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը

Հասարակություն
Մամուլում վերջին օրերին լայնորեն տարածված հրապարակման հեղինակը, փորձելով ֆինանսական վերլուծություն կատարել, ցավոք, մոլորվել է հենց տարրական տերմինաբանության մեջ։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը՝ հերքելով տարածվող ապատեղեկատվությունը:
 
«Հոդվածը սկսվում է այն «բացահայտումով», թե իբր «Իմ քայլը» հիմնադրամը վնասով է աշխատել, որովհետև մուտքերը զիջել են ելքերին։ Հարկ է հորդորել՝ նախքան նման եզրահանգումներ կատարելը և տարածելը ծանոթանալ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին կամ առնվազն՝ ՀՀ գործող օրենսդրությանը։
 
(1) Ֆինանսական արդյունքը չի հաշվարկվում «մուտք - ելք» պարզ տրամաբանությամբ։ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով` արդյունքը որոշվում է ճանաչված եկամուտների և ծախսերի տարբերությամբ։ Օրինակ՝ նվիրատվությունները կարող են ստացվել 2024 թ-ին, բայց դրանց նպատակային ծախսերը՝ նախատեսված լինել 2025 թ-ի համար, և հակառակը։ Այստեղից էլ առաջանում է ժամանակային տարբերություն՝ հաշվապահական և դրամական հոսքերի միջև։
 
Ըստ հիմնադրամի հրապարակած հաշվետվության, որին կարելի է ծանոթանալ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ բաժնում, իրական ցուցանիշները հետևյալն են`
 
Մուտք՝ շուրջ 1.3 մլրդ դրամ
Ելք՝ շուրջ 600 մլն դրամ
Դրամական միջոցներ՝ 967 մլն դրամ (2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)
Կուտակված արդյունք՝ 14.9 մլն դրամ (2024թ. դրությամբ՝ դրական)
Այս թվերը վկայում են ոչ թե վնասի, այլ կայուն ու պատասխանատու ֆինանսական կառավարման մասին։
 
(2) Հեղինակը շփոթում է ոչ առևտրային բարեգործական հիմնադրամը առևտրային կազմակերպության հետ՝ փորձելով շահույթի և վնասի չափանիշով գնահատել դրա արդյունավետությունը։ Նման մոտեցումը, մեղմ ասած, մասնագիտական ու գործնական անգրագիտություն է։ Հիմնադրամի աշխատանքների և ֆինանսների  վերլուծությունը պետք է լինի ըստ ծրագրային արդյունքների, հասցեագրված աջակցությունների, սոցիալական ազդեցության, այլ ոչ թե շահութաբերության։
 
(3) Հոդվածում նշվում է, որ հեղինակը «Իմ քայլը» հիմնադրամի կայքում փնտրել ու չի գտել  2024 թ-ի ֆինանսական հաշվետվությունները։ Այստեղ էլ օրենսդրության իմացությունը հեղինակին թույլ կտար հաշվետվությունը փնտրել ու գտնել օրենքով սահմանված ճիշտ տեղում․ Հիմնադրամն օրենքով սահմանված կարգով՝
 
Ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունները, որոնք տեղադրվում են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում սահմանված ժամկետներում,
Դրանք ուղեկցվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը,
Հաշվետվությանը կից ծանոթագրություն 1-ում ներկայացված են բոլոր իրականացված ծրագրերը, իսկ ծանոթագրություն 6-ում՝ ծրագրային ծախսերի կառուցվածքը։
(4) Խորհուրդ ենք տալիս՝ ֆինանսական վերլուծություններ կատարելուց առաջ խորհրդակցել ոլորտի համապատասխան մասնագետի հետ, ով կունենա անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ ընթերցելու, հասկանալու և վերլուծելու համար։
 
Հնարավոր է, որ հենց այդ մասնագետն էլ կօգնի հասկանալ, թե օրինակ՝ ինչպես է «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը 2024 թվականին արձանագրել 97 մլն դրամի ֆինանսական արդյունք (շահույթ), եթե ըստ նույն հաշվետվության ունեցել է ընդամենը 4.9 մլն դրամ հասույթ և 27.3 մլն դրամ տոկոսային եկամուտ։
 
(5) Հոդվածում ֆինանսապես անգրագետ «հիմնավորումները» նաև զգայական պաթոսի երանգ ունեն՝ ընթրիքներ, դասախոսություններ, հաջողակ տղամարդիկ, «հակասություն աղքատության ու հաջողության քարոզի միջև»։ Սակայն այս ամենը որևէ աղերս չունի կառուցվածքային ֆինանսական հաշվետվության հետ, որը բաց, իրավաչափ և օրինական հրապարակված է համապատասխան հարթակում։
 
Այսպիսով, «Իմ քայլը» հիմնադրամը հպարտությամբ է նշում, որ կարողանում է արդյունավետ համագործակցել նվիրատուների, ծրագրային գործընկերների և քաղաքացիների հետ՝ ի նպաստ հանրային բարեկեցության, և, որ ամենակարևորն է, այս ամենը արվում է միանգամայն թափանցիկ և հաշվետու ձևով: Անկախ որևէ անհատից, շահից կամ լրատվամիջոցի նպատակներից՝ հորդորում ենք.
 
Դիմել ոլորտային փորձագետների՝ ֆինանսական թեմաներ մեկնաբանելիս։
Զերծ մնալ շահարկումներից՝ հանուն հանրային վստահության պահպանման։
Ուշադիր ուսումնասիրել իրավաբանական և հաշվապահական հիմքերը՝ նախքան դատողություններ անելը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված