Տիգրան Ավինյանը կմեկնի Դուբայ
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։
Գործուղման համար հիմք է հանդիսացել Expo City Դուբայի գործադիր տնօրեն Ռիմ Ալ Հաշիմի նախորդ տարի հոկտեմբերի 25-ին ստացված հրավերը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների համաժողովին (2025APCS), ինչպես նաև՝ քաղաքապետերի համաժողովին մասնակցելու նպատակով։
Պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրա խորհրդական Սոնա Թևանյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող Մալվինա Պողոսյանը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է