Բայդենը գովել Է Թրամփին և նրա թիմին
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ բարձր է գնահատում պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի և նրա թիմի աշխատանքը: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
Բայդենը գովել է Թրամփին և նրա թիմին Գազայի հատվածում հրադադար հաստատելու համար, նա ընդգծել է, որ այդ համաձայնագրի ճանապարհը հեշտ չի եղել։
ԱՄՆ նախկին առաջնորդը ուրախություն է հայտնել վերջին 20 իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ: Նրա կարծիքով՝ Մերձավոր Արևելքը գնում է դեպի խաղաղություն, որը, ինչպես Բայդենը հույս ունի, ամուր կդառնա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան