Արդեն 2 տարի է՝ բավական շատ գործ ենք անում գերիների վերադարձի հետ կապված, հույս ունեմ՝ կհաջողենք. Նուբար Աֆեյան
Արդեն 2 տարի է՝ մենք բավական շատ գործ ենք անում գերիների վերադարձի հետ կապված, որպեսզի թե՛ այլ երկրների ղեկավարներ, թե՛ այստեղի կառավարությունը ուշադրության կենտրոնում պահեն գերիների հարցը։ Հույս ունեմ, որ կհաջողենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը։
«Ես լուծում այս հարցին չեմ կարող առաջարկել, բայց թեման շատ կարևոր է ու տարբեր երկրների հետ էլ այս թեման քննարկման առարկա է դառնում, հույս ունեմ, որ խաղաղության արդյունքում և՛ խաղաղություն կլինի, և՛ արդարություն»։
Հարցին, թե հավատո՞ւմ է խաղաղության օրակարգին՝ Աֆեյանն ասաց, որ խաղաղությունը բոլոր տեսակետներից էլ կարևոր է։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է