Հույս ունեմ՝ առաջիկայում լավ նորություն կունենք․ Շարմ էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում ենք ունեցել․ Միրզոյան
Քաղաքական
«Հաստատված խաղաղության պայմաններում կան մի քանի հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն, որոնցից առաջնային է Բաքվում պահվող պատանդառված անձանց ազատ արձակման հարցը։ Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք»,-հայտարարել է ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գերիների հարցին։
Նախարարն ընդգծել է՝ երեկ Շարմ էլ Շեյխում ևս, խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում, ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել են այդ հարցը. «Մենք ամենօրյա աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ»,-հայտնել է նա։


















































Ամենադիտված
30 ժամ որոնողական աշխատանքներից հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին