Մենք պարբերաբար նկատում ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին. ԵԱՀԿ նախագահ
Քաղաքական
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ուզում եմ ասել, որ մենք մեծապես գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածությունը և հավատարմությունն այս կազմակերպությանը: Ջերմորեն ողջունում եմ ձեզ այս հույժ կարևոր քայլերի համար, որ կատարվել են Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ, մասնավորապես՝ օգոստոսի 8-ի համաձայնության համար, որ տեղի ունեցավ Վաշինգտոնում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:
«Մենք պարբերաբար նկատում ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին՝ անկախ մարտահրավեր և խոչընդոտ համարվող հանգամանքներից, ինչպես նաև այդ համատեղ դիմումն եմ ողջունում՝ Մինսկի խումբը փակելու: Հուսանք, որ այս գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ:
ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել և ընդլայնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը կարողանում է արժեք ավելացնել, ինչպես նաև ԵԱՀԿՆ-ն է կարողանում արժեք ավելացնել:


















































Ամենադիտված
30 ժամ որոնողական աշխատանքներից հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին