Որ սլավոնական պետության հաշվին ԵՄ-ն կընդլայնվի․ RTCG
Աշխարհ
Չեռնոգորիան կարող է անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է RTCG-ն։
«Դուք վճռական եք հաջորդ տարի ավարտել բանակցային բոլոր գլուխները։ Մենք աջակցում ենք ձեր «Փառասիրություն 28»-ին մինչև 2028 թվականը: Մեզ դուր են գալիս հավակնությունները», - հայտարարել է ԵՀ նախագահը։ Ֆոն դեր Լեյենը նաև նշել է՝ Պոդգորիցան մեծ ջանքեր է գործադրել և առաջ է անցել հարևան Սերբիայից եվրաինտեգրման գործընթացում:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ երկու երկրներն էլ զուգահեռաբար «կգնան Եվրոպա»։ Չեռնոգորիան սլավոնախոս պետություն է, որը ձևավորվել է 2006 թվականին Սերբիայի հետ «ամուսնալուծությունից» հետո։ Սկզբում Պոդգորիցայի և Մոսկվայի միջև հարաբերությունները բարեկամական էին, սակայն շփումները սառեցվել են 2017 թվականին Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց և 2014 և 2022 թվականներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան