ԱՄՆ-ն փորձում է հասնել Ռուսաստանին հիպերձայնային զենքի ոլորտում․ Bloomberg
ԱՄՆ
Միացյալ Նահանգները ձգտում է հասնել Ռուսաստանին հիպերձայնային զենքի ոլորտում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալությունը ընդգծում է, որ Միացյալ Նահանգները, «քաղաքական և ռազմավարական ճնշման տակ հետ չմնալու համար», վաղուց փորձում է տեղակայել հիպերձայնային զենքեր։
«Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ բանակը հայտարարեց, որ նախատեսում է դրանք տեղակայել մինչև տարեվերջ, սակայն Պաշտպանության նախարարության սեփական փորձարկման գործակալությունը հայտարարեց, որ դրանք դեռևս չեն ապացուցել իրենց արդյունավետությունը իրական մարտական պայմաններում», - նշում է հրատարակությունը։
Bloomberg-ը նշում է, որ ժամանակակից պատերազմի ընթացքը փոխելու իրենց ներուժով հիպերձայնային զենքերը դարձել են գլխավոր ճակատ՝ մի կողմից Միացյալ Նահանգների, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև գերազանցության համար մրցավազքի սրման գործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան