Գերմանիայի բուսաբանական այգուց գողացել են աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը
Այլ
Անհայտ անձինք գողացել են Amorphophallus titanum ծաղկի պալարը Գերմանիայի Դորտմունդ քաղաքի Ռոմբերգպարկ բուսաբանական այգուց: Այս ծաղիկը համարվում է աշխարհի ամենավատ բույրն ունեցողը, ծաղկման ժամանակ այն արձակում է լեշի սուր հոտ, գրում է Spiegel-ը։
Անհայտ անձինք ամանից փորել ու հանել են հազվագյուտ ծաղկի պալարը, որի բարձրությունը 1.6 մետր է և կշռում է մոտ 30 կգ: Հաղորդվում է, որ բուսաբանական այգին բողոք է ներկայացրել։
Նշենք, որ բույսը ծաղկում է մի քանի տարին մեկ՝ ընդամենը 72 ժամով և արձակում է նեխած ձվի, լեշի հոտ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)