ԱՄՆ-ում հանրապետականների շրջանում Ուկրաինային ռազմական աջակցությունը աճել է․ Newsweek
ԱՄՆ
Հանրապետականների վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ փոխվել է։ Newsweek ամսագրի տվյալներով՝ այս տարի Կիևին ռազմական օգնություն տրամադրելու նրանց աջակցությունն աճել է։
HarrisX-ի և Harvard-ի կողմից անցկացված համատեղ հարցումը ցույց է տվել, որ հանրապետականների ավելի մեծ մասն է աջակցում Ուկրաինային զենքի վաճառքի շարունակմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, քան դեմոկրատները։
Մասնավորապես, HarrisX-ի հարցման համաձայն, հանրապետականների գրեթե երեք քառորդը (73%) աջակցում է Ուկրաինա զենք ուղարկելուն և Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցառումների կիրառմանը։ Այս ցուցանիշը մի փոքր ավելի բարձր է, քան դեմոկրատների շրջանում 72%-ի աջակցությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան