Զելենսկին զրկել է Օդեսայի քաղաքապետին Ուկրաինայի քաղաքացիությունից
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram ալիքում՝ նշելով, որ մի շարք անձանց մոտ հաստատվել է ռուսական քաղաքացիության առկայություն։
«Հաստատվել է, որ որոշ անձինք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն․ նրանց վերաբերյալ պատրաստվել են համապատասխան որոշումներ։ Հրամանագիրը ստորագրված է», — գրել է Զելենսկին։
Ինչպես հայտնում է «Страна.ua»-ն, քաղաքացիությունից զրկվածների թվում են նաև նախկին պատգամավոր Օլեգ Ծարևը և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինը։ Տրուխանովը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է բողոքարկել որոշումը՝ ընդգծելով, որ գործընթացը իրականացվել է անհամաչափ արագությամբ՝ քաղաքական դրդապատճառներով։


















































Ամենադիտված
30 ժամ որոնողական աշխատանքներից հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին