ԵՄ-ում հույս են հայտնել, որ Թրամփի հաջողությունը Գազայում կօգնի Ուկրաինայում ևս
Աշխարհ
The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ Եվրոպական միության պաշտոնյաները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական հաջողությունը Գազայի հակամարտության կարգավորման հարցում կարող է նպաստել Ուկրաինայի պատերազմի խաղաղ լուծմանը։
Եվրոպացի բարձրաստիճան աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Թրամփը «կարող է օգտվել իր դիվանագիտական հաղթանակից և քաղել ճիշտ դասեր՝ կիրառելով դրանք ուկրաինական ճգնաժամի վրա»։ Այս մոտեցումը, ըստ նրանց, կարող է ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը միջազգային ասպարեզում։
ԱՄՆ ԱԽ նախկին աշխատակից Ֆրեդ Ֆլայթսը հավելել է, որ Գազայի փորձը Թրամփին տալիս է «հզոր լծակ»՝ այլ խոշոր հակամարտությունների կարգավորման համար։ Նշենք, որ ավելի վաղ Time-ը գրել էր՝ Թրամփի ներկայացրած Գազայի պլանը «միջին հաջողություն» ունի և մանրամասնությունների պակասով է տարբերվում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան