Բենզեման հնարավոր է հեռանա Սաուդյան Արաբիայից
Սպորտ
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հնարավոր է տեղափոխվի «Ֆեներբահչե»։ Այս մասին հաղորդում է Fotomac-ը:
Թուրքական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն նախագահ Սադետին Սարանին ասել է, որ թիմին գրոհները եզրափակող հարձակվող է պետք: Տեդեսկոն գոհ չէ Յուսեֆ Էն-Նեսիրիի մարզավիճակից, Ջոն Դուրանն էլ վնասվածք ունի:
Երկար քննարկումներից հետո կողմերը որոշել են, որ իդեալական թեկնածուն Կարիմ Բենզեման է: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բենֆիկան»:
Բենզեմայի տեղափոխության դեպքում թուրքական ակումբը հնարավոր է հրաժարվի Ջոն Դուրանի ծառայություններից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան