Երևանի և Անկարայի միջև երկխոսությունն սկսվել է Ռուսաստանի օգնությամբ․ Գալուզին
Քաղաքական
Մեր առաջարկն ուժի մեջ է՝ հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Մոսկվայում կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ դեռևս անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել նախատեսվածը գործնականում իրագործելու համար։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ բոլոր տարաձայնությունները հաղթահարելու համար»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Գալուզինը նշել է․
«Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացմամբ, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ։
Մենք աջակցում ենք կողմերի արագ հաշտեցմանը և պատրաստ ենք շարունակել աջակցել այս ուղղությամբ մեր հայ և թուրք գործընկերների ջանքերին»,-նշել է ՌԴ պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)