ԱՄՆ-ն կօգնի Tomahawk-ների շահագործման հարցում, եթե դրանք ուղարկվեն Ուկրաինա. FT
ԱՄՆ
Ամերիկյան կապալառուները կօգնեն Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել Tomahawk հրթիռները, եթե դրանց մատակարարումը հաստատվի, հաղորդում է Financial Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատի մատակարարումը, Tomahawk հրթիռները կարող են բավականին արագ փոխանցվել ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ ամերիկյան կապալառուները կօգնեն հրթիռների շահագործմանը։ Մասնագետը բացատրել է, որ դա կվերացնի ուկրաինացի զինվորների մարզման անհրաժեշտությունը, և ամերիկյան կողմը կկարողանա վերահսկել թիրախավորումը։
Հրապարակման մեկ այլ աղբյուր նշել է, որ Tomahawk հրթիռների մատակարարումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը պարզապես կլրացնի այն, ինչ արդեն ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը հայտարարել է, որ մատակարարված զենքի համակարգերից ոչ մեկը չի կարողացել հիմնարար կերպով փոխել իրավիճակը, բայց դրանց համատեղ օգտագործումը կարող է էական ազդեցություն ունենալ շփման գծի վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան